Տիմոշենկոն բողոքել է Պորոշենկոյից

17:50   14 Մարտ 2019    401

Ուկրաինայի նախագահի թեկնածու , երկրի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն հայտարարել է, որ գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի թիմը զանգվածային կերպով կեղծում է ընտրությունները:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին նա ասել է Ուկրաինայում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Յու Մինգարելիի հետ բանակցությունների ժամանակ:

Տիմոշենկոյի խոսքով` Ուկրաինայում ընտրությունների շուրջ կատարվողը անհամատեղելի է ժողովրդավարության հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Տիմոշենկո   Պորոշենկո  


Վերնագիրի այլ պիտակները