Բահրեյնը Սուդանի նախագահին քննադատելու համար ընդդիմադրին դատապարտել է վեց ամսվա ազատազրկման

18:12   14 Մարտ 2019    172

Բահրեյնը ընդդիմադրին դատապարտել է վեց ամսվա ազատազրկման՝ Սուդանի նախագահին քննադատելու համար՝ հայտնում է AP-ը։

«Ազգային ժողովրդավարական հասարակություն» կուսակցության հիմնադիրներից մեկը՝ Իբրահիմ Շարիֆը, ոչ միայն դատապարտվել է ազատազրկման, այլեւ նրան 500 դինարի (1300 դոլար) տուգանք է նշանակվել, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Բահրեյնի Քրեական օրենսգրքի 215 հոդվածը մինչեւ երկու տարվա ազատազրկում է նախատեսում ցանկացած այն մարդու համար, ով հրապարակայնորեն վիրավորում է արտասահմանյան պետությանը կամ նրա ղեկավարին։

Անցյալ տարվա դեկտեմբերին Շարիֆը Twitter-ի իր էջում Սուդանի նախագահ Օմար Ալ Բաշիրի լուսանկարի տակ գրել էր․ «Կորիր այստեղից, այ տղա», նաեւ հավելել էր, թե «եկել է սուդանցիների համար ազատության եւ բռնակալ նախագահի հեռանալու ժամանակը»։

Hayatsk.info

Հեշթեգներ: Բահրեյն   Սուդան  


Վերնագիրի այլ պիտակները