Netflix-ը Հին Հունաստանի առասպելների հիման վրա անիմե-սերիալ կթողարկի

19:21   14 Մարտ 2019    181

Netflix հոսքային ծառայությունը հին հունական դիցաբանության հիման վրա «Աստվածներ և հերոսներ» անիմացիոն մուլտշարք է պատվիրել:

Հիմնական հերոսը կլինի Զևսի ապօրինի որդին՝ Հերակլեսը: Սցենարը կգրեն Չարլի և Վլաս Փառլապանիդեսները, որոնք նախկինում աշխատել են կուլտային «Մահվան տետր» անիմե սերիալի վրա, հաղորդում է «Պրոֆիլ» ամսագիրը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նոր նախագծի ռեժիսորը Ջոն Դերդերիանն է, իսկ հերոսներին կհնչյունավորեն նաև Ջեյսոն Օ’Մարան և Ջեսիկա Հենվիկը: Պրեմիերայի օրը գաղտնի է պահվում: Հեռուստադիտողները կտեսնեն առասպելների էկրանավորման 8 եթերաշրջան:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Netflix-ը ձեռք է բերել կոլումբիացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենություն» վեպի էկրանավորման իրավունքը: Գրքի իրադարձությունները էկրան կտեղափոխվեն սերիալի ձևով և իսպաներեն լեզվով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Netflix  


Վերնագիրի այլ պիտակները