Microsoft-ում քվանտային համակարգչի ստեղծումը համարում են ամենահեռանկարային նախագծերից մեկը

19:53   14 Մարտ 2019    214

Քվանտային համակարգչի ստեղծումը Microsoft ընկերության աշխատանքի առավել հեռանկարային ուղղություններից մեկն է:

Մարտի 12-ին այս մասին հայտարարել է կորպորացիայի գործադիր փոխնախագահ Ջեյսոն Զենդերը՝ Հյուսթոնում ելույթ ունենալով CERAWeek խորհրդաժողովում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Եթե խոսենք ամենաառաջավոր բաների մասին, ապա մենք քվանտային համակարգիչների մշակում ենք իրականացնում»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե ապագայի որ տեխնոլոգիաներն է համարում բազմախոստում: Ինչպես ընդգծել է նա, այդ ոլորտում տեխնոլոգիաներն «անհավանական ներուժ ունեն»:

Զենդերի խոսքով, որի ելույթը հեռարձակվել է CERAWeek-ի կայքում, քվանտային համակարգիչներն ապագայում թույլ կտան «երկու րոպեում կատարել ալգորիթմներ», որոնց համար սովորական հաշվողական տեխնիկայով «կպահանջվեն հազարավոր տարիներ» եւ էներգիայի վիթխարի ծախսեր:

1975 թվականին ձեռնարկիչներ Բիլ Գեյթսի եւ Փոլ Ալենի կողմից հիմնված Microsoft-ը տարբեր սարքերի համար՝ անհատական համակարգիչներից մինչեւ շարժական հեռախոսներ, ծրագրային ապահովման արտադրության խոշորագույն կորպորացիաներից մեկն է: Microsoft-ի կենտրոնակայանը գտնվում է Ռեդմոնդում (Վաշինգտոնի նահանգ):

Hayatsk.info

Հեշթեգներ: Microsoft  


Վերնագիրի այլ պիտակները