Դուբայում ներկայացրել են աշխարհի ամենաթանկ օծանելիքը՝ 1,3 մլն դոլար արժեքով

17:59   14 Մարտ 2019    253

Դուբայում ներկայացրել են աշխարհի ամենաթանկ պարֆյումը՝ 4,572 մլն դիրհամ (գրեթե 1,3 մլն դոլարով), արժեքով:

Nabeel-ի օծանելիքը կրում Է «Shumukh» անվանումը (արաբերենից թարգմանած՝ «ամենաբարձրին արժանի») եւ մտնում Է The Spirit of Dubai շարքի մեջ: Թանկարժեք քարերով՝ ադամանդներով, մարգարիտներով, տպազիոններով եւ այլ քարերով, ինչպես նաեւ ոսկով ու արծաթով զարդարված օծանելիքը ներկայում ցուցադրված Է Դուբայի առեւտրի կենտրոններից մեկում՝ Dubai Mall-ում:

Ցանկացողները կարող են դրանք տեսնել մինչեւ մարտի վերջը: Օծանելիքի ստեղծման համար, որը կարող են օգտագործել թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք, պահանջվել Է երեք տարի: Անոթը, որում տեղավորվում Է 3 լիտր պարֆյում, պատրաստված Է մուրանյան ապակուց: Դրա բարձրությունը՝ իր կոնստրուկցիաների, դեկորատիվ դիզայներական բաղադրիչների հետ միասին, կազմում Է 1,97 մետր:

Օծանելիքը փոշեցրվում Է հեռակառավարվող մեխանիզմի օգնությամբ, որը կարելի Է հարմարեցնել ցանկացած հասակի: Թանկարժեք պարֆյումն արդեն երկու համաշխարհային ռեկորդ Է սահմանել օծանելիքի անոթի վրա ադամանդների թվաքանակով (ավելի քան 3,5 հազար քար) եւ դիստանցիոն կառավարմամբ ամենաբարձր սփրեյով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Դուբայ  


Վերնագիրի այլ պիտակները