Թրամփը եւ Ցզինպինը առեւտրային պայմանագիր կկնքեն ապրիլից ոչ շուտ

20:14   14 Մարտ 2019    226

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հանդիպումը, որը երկու երկրների միջեւ առեւտրային պատերազմին վերջ դնող պայմանագրի կնքում է ենթադրում, մարտին չի կայանա:

Նրա խոսքով՝ Չինաստանը պնդում է պաշտոնական այցի մասին եւ պատրաստ չէ միայն պայմանագրի կնքման համար համեստ հանդիպմանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

ԱՄՆ-ի ֆոնդային ինդեքսների ֆյուչերսները այս ֆոնին նվազում են, յուանի փոխարժեքը ամերիկյան արժույթի նկատմամբ նվազել է 0.3 տոկոսով՝ մինչեւ 6.727 յուան:

ԱՄՆ առեւտրային ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը ավելի վաղ այս շաբաթ ասել էր, որ Չինաստանի հետ հարաբերություններում մի շարք առանցքային հարցեր մնում են չլուծված, այդ թվում մտավոր սեփականության հարցը:

Նա նշել է, որ ԱՄՆ-ում ներկրվող չինական ապրանքների համար մաքսատուրքերի բարձրացման տարբերակը պետք է բաց մնա, որպեսզի ապահովի Պեկինի կողմից առեւտրի ոլորտում պայմանավորվածությունների կատարումը:

Վերջին օրերին Թրամփը որոշակիորեն փոխել է Չինաստանի հետ բանակցությունների մոտեցումը: Նախօրեին նա ասել էր, որ չի շտապում Չինաստանի հետ պայմանագրի կնքման հարցում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները