Թրամփն ակնկալում է «խոշոր» առեւտրային համաձայնագիր Միացյալ Թագավորության հետ

20:26   14 Մարտ 2019    260

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ ակնկալում է «խոշոր» առեւտրային համաձայնագիր Միացյալ Թագավորության հետ։

ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու հետ կապված՝ երկիրը ստիպված կլինի նստել բանակցությունների սեղանին, որպեսզի կնքի առեւտրային համաձայնագրեր այլ երկրների, ներառյալ Միացյալ Նահանգների հետ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Իմ աշխատակազմն անհամբերությամբ սպասում է Միացյալ Թագավորության հետ խոշոր առեւտրային գործարքի շուրջ բանակցությունների։ Պոտենցիալն անսահմանափակ է»,- գրել է Թրամփը Թվիթերում։

ԱՄՆ առեւտրային ներկայացուցչի գրասենյակն ասել է, որ Մեծ Բրիտանիայի հետ բանակցությունները կսկսի մարտի 29-ին ԵՄ-ից դուրս գալուց հետո։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները