ՆԱՏՕ-ն քննարկում է Huawei-ի հետ կապված միջոցներ ձեռնարկելու հնարավորությունը

20:33   14 Մարտ 2019    194

ՆԱՏՕ-ն քննարկում է չինական տեխնոլոգիական հսկա Huawei-ի սարքավորումների անվտանգության հետ կապված մտահոգությանն ի պատասխան ինչ-որ գործողություններ ձեռնարկելու հնարավորությունը:

Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, հաղորդում է AP-ն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի 29 դաշնակիցներից ոմանք մտահոգություն են հայտնում Huawei-ի կապակցությամբ՝ քննարկելով 5G ցանցի ենթակառուցվածքում ներդրումների հավանականությունը:

«ՆԱՏՕ-ն շատ լուրջ է վերաբերում այդ խնդիրներին», - նկատել է նա: Ստոլտենբերգը նշել է, որ դաշնակիցները կշարունակեն խորհրդակցել, գնահատել եւ պարզել՝ կարող է արդյոք ՆԱՏՕ-ն իր դերը խաղալ»:

ԱՄՆ-ն դաշնակիցներին կոչ է նաում հրաժարվել Huawei-ի սարքավորումներից՝ պնդելով, որ դա կարող է սպառնալ անվտանգությանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները