Հավագյուտ վարդագույն ադամանդը վաճառվել է շուրջ 9 մլն դոլարով

21:01   14 Մարտ 2019    177

Անտվերպենում 8.75 մլն դոլարով վաճառվել է 13.33 կարատանոց վարդագույն ադամանդը, որը հայտնաբերվել է Լեսոթոյի հանքավայրում:

Այս մասին հայտնում է INTERFAX.RU-ն՝ հղում անելով Gem Diamonds ընկերությանը, որին պատկանում էր թանկարժեք քարը:

Ինչպես նշվում է, գինը կարատի հաշվով ռոկորդային է չմշակված քարի համար՝ մոտ 657 000 դոլար:

Անցյալ տարի Pink Legacy վարդագույն ադամանդը հղկումից և փայլեցումից հետո վաճառվել է ավելի քան 50 մլն դոլարով՝ գնային ռեկորդ սահմանելով այդ տեսակի քարի համար: Մեկ կարատը գնահատվել էր 2.6 մլն դոլար:

Վարդագույն ադամանդները բավականին հազվագյուտ են: Դրանք կազմում են ողջ աշխարհում արդյունահանվող ադամանդի 2 տոկոսը միայն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները