Facebook-ի նկատմամբ հետաքննություն է սկսվել օգտատերերի տվյալներով կիսվելու համար

22:15   14 Մարտ 2019    208

ԱՄՆ-ում հետաքննություն է սկսվել աշխարհի խոշորագույն սոցկայքի՝ Facebook-ի դեմ, գրում է The Guardian-ը`մանրամասնելով, որ ընկերությունը կասկածվում է այլ խոշոր տեխնոլոգիական ընկերությունների հետ օգտատերերի մասին տվյալներով կիսվելու վերաբերյալ պայմանագրեր կնքելու համար:

Խոսքն ավելի քան 150 ընկերության մասին է, որոնց շարքում են Amazon-ը, Netflix-ը, Spotify-ն, Sony-ն, Apple-ն ու Microsoft-ը: Այս ընկերությունները Facebook-ի հետ համագործակցել են հարյուր միլիոնավոր օգտատերերի անձնական տվյալներին հասանելիություն ստանալու համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Facebook-ի խոսնակն այս առնչությամբ նշել է, որ իրենք համագործակցում են քննիչների հետ ու շատ լուրջ են այդ ամենին վերաբերվում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները