Թրամփը մեկնաբանել է իր կնոջ նմանակի գոյության մասին լուրերը

21:22   14 Մարտ 2019    177

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է իր կնոջ՝ Մելանիա Թրամփի նմանակի գոյության մասին լուրերը:

Twitter-ի իր պաշտոնական էջում Միացյալ Նահանգների ղեկավարն այդ խոսակցություններն անվանել է լրատվամիջոցների հորինվածք ու «ֆեյք» լուր, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Թրամփի խոսքով՝ իր դեմ գործող լրատվամիջոցները ֆոթոշոփի միջոցով փոխել են Մելանիայի նկարներն ու հետո տեղեկություններ տարածել իբր Ալաբամա իր այցի ժամանակ իր կողքին եղել է ոչ թե ԱՄՆ առաջին տիկինը, այլ նրա նմանակը:

Նշենք, որ սոցցանցերի որոշ օգտատերեր, մեկնաբանելով ԱՄՆ նախագահի ու նրա կնոջ Ալաբամա այցի լուսանկարը, նշել էին, որ Թրամփի կողքին կանգնած կինն ունի այլ դիմագծեր ու հասակ և, կարծես թե, Մելանիան չէ: Լուսանկարում առաջին տիկինը եղել է մուգ ակնոցներով, ինչը նույնպես շատերի մոտ կասկածներ է առաջացրել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները