Գիտնականները Չիլիում համաշխարհային աղետի հետքեր են հայտնաբերել

21:34   14 Մարտ 2019    294

Կալիֆորնիայի համալսարանի երկրաբանները Չիլիում համաշխարհային աղետի հետքեր են հայտնաբերել:

Գիտնականները պնդում են, որ այս սարսափելի իրադարձությունները տեղի են ունեցել 12.800 տարի առաջ՝ Պլիսոստոկենյան դարաշրջանի վերջում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ուսումնասիրության համաձայն՝ երկնաքար է բախվել Երկրին, ինչը հանգեցրել է կլիմայի կտրուկ փոփոխության՝ գլոբալ տաքացման, այնուհետև կենդանական աշխարհի կորստին և մարդկանց թվի կրճատմանը:

Գրենլանդիայի սառցե վահանի տակ հայտնաբերված 31 կիլոմետր լայնությամբ խառնարանը երկնաքարի բազմաթիվ բեկորներից մեկն էր:

Բացի այդ, Չիլիի Պիլաուկոյում հայտնաբերվել են այլ գտածոներ․ որոշակի շերտերում անհետանում են տարածքային բուսականության հետքերը, և կենդանական աշխարհի ներկայացուցիչների քանակը կամ նվազել կամ ամբողջությամբ անհետացել է: Դա եղել է 13 հազար տարի առաջ, և գիտնականները չեն կարող դա անվանել պատահականություն:

Պեղումների ընթացքում հայտնաբերվել են նաև սառած ժայռեր, որոնք հալվել են տիեզերական աղետի հետևանքով առաջացած բարձր ջերմաստիճանի պատճառով: Այս շերտերում հայտնաբերվել են պլատինի, ոսկու և բնության մեջ հազվադեպ հայտնաբերված այլ տարրերի խիտ կոնցենտրացիաներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները