Լարված իրավիճակ Արագած գյուղում. Լուսանկարներ (Նորացել է)

10:43   18 Մարտ 2019    918

Արագածոտնի մարզի Ապարանի շրջանի Արագած գյուղի բնակիչները փակել են Երևան-Վանաձոր միջպետական մայրուղին։

Արագածոտնի մարզի Ապարանի շրջանի Արագած գյուղի բնակիչները փակել են Երևան-Վանաձոր միջպետական մայրուղին։ Պատճառը ՀԷԿ-ի աշխատանքն է, որը վնասում է գյուղի հողերին։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնեց Արագած գյուղի վարչական ղեկավար Հենրիկ Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ 4 ամիս առաջ բնակիչների պահանջով ՀԷԿ-ի աշխատանքը դադարեցվել էր, երեկ աշխատանքը վերականգնվել է, որն էլ առաջացրել է բնակիչների դժգոհությունը.

«Ժողովուրդը դժգոհում է, որ ուսումնասիրություն չի արվել, նրանց չեն տեղեկացրել աշխատանքի վերականգնման մասին։ Մի խոսքով՝ անելանելի վիճակ։ Երեկվանից են հավաքվել են, պահանջում են, որ մարզպետը, տարածքային կառավարման նախարարը գան, լսեն նրանց»։






Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները