Վրաստանում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունները Ադրբեջանի մասնակցությամբ

14:25   18 Մարտ 2019    498

Այսօր սկսվել են ՆԱՏՕ-ի անդամ երկրները եւ դաշինքի գործընկերների մասնակցությամբ Վրաստանում լայնամասշտաբ հրամանատարաշտաբային «ՆԱՏՕ-GEO EXERCISE 2019» զորավարժությունները:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է Վրաստանի ՊՆ մամլո ծառայությունը: «Այսօր տեղի է ունենում բացման արարողությունը, եւ զորավարժությունները կտեւեն մինչեւ մարտի 29-ը:

Դասընթացները կանցկացվեն ՆԱՏՕ-Վրաստան համատեղ ուսումնական եւ գնահատման կենտրոնում (JTEC):

Նշվում է, որ երկրորդ անգամ անցկացված նման ռազմական զորավարժությունները ավելի լայնամածավալ կլինեն:
Զորավարժություններում, կմասնակցեն 24 երկրներից ավելի քան 343 զինծառայողներ, այդ թվում `Ադրբեջանից:

ՆԱՏՕ-ի զորավարժությունները նաեւ այս անգամ կանցկացվեն Վրաստանի զինված ուժերի ղեկավարության ներքո:
Զորավարժություններին կներգարվվի նաև Միջազգային Կարմիր Խաչի Կոմիտեն (ICRC),, ՄԱԿ-ի Խաղաղարար գործողությունների վարչության (DPKO) եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (WHO) դիտորդի կարկավիջակով:

Զորավարժությունների նպատակն է ամրապնդել Վրաստանի Զինված ուժերի, Հյուսիսատլանտյան դաշինքի եւ գործընկեր երկրների համատեղ գործունեությունը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նախատեսվում է նաեւ Վրաստան ժամանել ռազմական զորավարժությունների ժամանակ:

Վրաստանի պաշտպանության նախարար Լեւան Իզորիան «Իմելի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ Վրաստանի եւ ՆԱՏՕ-ի համատեղ զորավարժությունների հետ համագործակցությունը ուղղված չէ որեւէ երկրի դեմ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՆԱՏՕ  


Վերնագիրի այլ պիտակները