Ջերեմի Հանթը հուսով Է, որ խորհրդարանը շուտով վերստին կքվեարկի Brexit-ի գործարքի շուրջ

15:33   18 Մարտ 2019    458

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ջերեմի Հանթը հույս Է հայտնել, որ Եվրամիությունից երկրի դուրս գալու պայմանների վերաբերյալ համաձայնագիրը առաջիկա օրերին կրկին կներկայացվի Համայնքների պալատի պատգամավորների քվեարկությանը:

Այդ մասին, նա մարտի 18-ին հայտարարել Է ԵՄ-ի խորհրդի՝ արտաքին գործերի նախարարների մակարդակով նիստին ժամանելուց հետո:

«Մենք հուսով ենք, որ դա տեղի կունենա»,-ասել Է նա, նշելով, որ քվեարկությունը կկայանա միայն այն դեպքում, եթե կառավարությունը վստահ լինի, որ այն դրական ելք կունենա:

Հանթի խոսքով՝ առանց գործարքի ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ռիսկը «փոքր-ինչ նահանջել Է», սակայն երկիրը շարունակում Է փակուղային վիճակում մնալ Brexit-ի կապակցությամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Brexit  


Վերնագիրի այլ պիտակները