«Հայաստանը ճանաչում է օկուպացիան որպես խաղաղություն». Հիկմետ Հաջիեւ

16:55   18 Մարտ 2019    506

«Ես վստահությամբ հայտարարում եմ, որ ադրբեջանական ժողովուրդը պատրաստ է խաղաղության:

Խաղաղության կայուն լինելու համար դա պետք է լինի արդար: Այսինքն, հայկական բանակը պետք է ազատի օկուպացված տարածքները, իսկ փախստականներն ու ներքին տեղահանվածները պետք է վերադառնան իրենց հողերը»:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին «Anadolu» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ԱՀ նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Հիկմետ Հաջիեւը:

Նախագահի աշխատակազմի պաշտոնյան ընդգծել է, որ այս միայն այս դեպքում տարածաշրջանում կարող է ստեղծվել արդար խաղաղություն: Հ. Հաջիեւը նշել է, որ Հայաստանի ագրեսիվ քաղաքականությունը սպառնում է տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հիկմետ-Հաջիեւ  


Վերնագիրի այլ պիտակները