Հիկմետ Հաջիեւ. Ադրբեջանի համբերությունն էլ սահման ունի

17:17   18 Մարտ 2019    513

Հայտարարել է նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիկմետ Հաջիեւը «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում:

Հ. Հաջիեւը նշել է, որ հայկական կողմը պետք է լավ բարի մտադրություններ ցուցաբերի բանակցություններում.

Նա նշել է, որ Ադրբեջանի համբերությունն էլ սահման ունի: Հայաստանի Զինված ուժերը պետք է լքեն Ադրբեջանի հողերը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին համապատասխան, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հակառակ դեպքում Ադրբեջանը, ինչպես որ դա կաներ ցանկացած այլ պետություն, կօգտվի ՄԱԿ-ի Կանոնադրության ընձեռնած բոլոր իրավունքներից, ասել է Հիքմեթ Հաջիևը:

«Մենք պատրաստ ենք քայլեր ձեռնարկել, որոնք հետեւողական եւ հասանելի են Լեռնային Ղարաբաղի խնդիրը Երեւանի ղեկավարության հետ լուծելու համար: Ադրբեջանական կողմը միշտ էլ ցույց է տվել իր լավ մտադրությունները: Որպես օրինակ, Նախագահ Իլհամ Ալիեւը երեք անգամ հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Երեւանի ղեկավարությունը պետք է նաեւ ապացուցի, որ նրանք բարի մտադրություններ ունեն»:

Նա ընդգծել է, որ բանակցային գործընթացն առաջ տանելու համար Հայաստանը պետք է մի շարք քայլեր ձեռնարկի:

«Ցավոք, Հայաստանի գործող ղեկավարությունը կրկնում է Սարգսյանի և Քոչարյանի սխալները, հանդես է գալիս հայտարարություններով, որոնք խափանում են բանակցային գործընթացը: Երևանից ակնկալում են կառուցողական և ճիշտ քայլեր», - ասել է Հիքմեթ Հաջիևը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հիկմետ-Հաջիեւ  


Վերնագիրի այլ պիտակները