Ուկրաինայում տարեսկզբից 11 մարդ Է մահացել կարմրուկից

17:32   18 Մարտ 2019    406

Ուկրաինայում 2019 թվականի սկզբից կարմրուկով հիվանդացել Է 30 հազար 794 մարդ, այդ թվում՝ 16 հազար 969 երեխա:

Այդ մասին, մարտի 18-ին հայտնել Է Ուկրաինայի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը՝ վկայակոչելով Հանրային առողջության կենտրոնի տվյալները: Ընդամենը տարեսկզբից հիվանդությունից մահացել Է 11 մարդ:

Հաղորդագրության համաձայն, մարտի 11-ից մինչեւ 17-ը կարմրուկով հիվանդացել Է 2146 մարդ, այդ թվում՝ 1102 երեխա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները