ԵՄ-ն եւ աշխարհի պետությունները ստիպված կլինեն կարգավորել տեխնոհսկաների գործունեությունը

21:42   18 Մարտ 2019    258

ԵՄ-ն եւ աշխարհի պետությունները ստիպված կլինեն կարգավորել տեխնոլոգիաների եւ սոցցանցերի ոլորտում աշխատող խոշոր ընկերությունների գործունեությունը։

Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆրանս Թիմերմանսը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Ինչ-որ պահի մենք ստիպված կլինենք կարգավորել (ընկերությունների գործունեությունը)․․․ Ցանկացած պետական մարմնի առաջին խնդիրը իրենց քաղաքացիներին պաշտպանելն է, եւ եթե մենք տեխնոլոգիական հսկաներին մեր քաղաքացիների համար սպառնալիք համարենք, մենք կկարգավորենք ձեր գործունեությունը»,- Բեռլինի Համաշխարհային քաղաքական համաժողովում հայտարարել է Թիմերմանսը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները