Մեյին պարզաբանել Բրիտանիայի դիրքորոշումը բրեքսիթի վերաբերյալ

21:55   18 Մարտ 2019    246

ԵՄ ԱԳՆ ղեկավարները կոչ են անում վարչապետ Թերեզա Մեյին պարզաբանել Բրիտանիայի դիրքորոշումը բրեքսիթի վերաբերյա։

ԵՄ ղեկավարների՝ բրեքսիթի վերաբերյալ գագաթաժողովին ընդառաջ այս շաբաթ նախարարները նորից դիմել են Մեյին՝ խնդրելով հստակ ներկայացնել, թե ինչ է նա ուզում եվրոպացի գործընկերներից, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Մենք պետք է իմանանք, թե ինչ են ուզում բրիտանացիները, ո՞րն է պատճառը, ո՞րն է երկարացման նպատակը»,- ասել է Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասը։

Անցած շաբաթ Բրիտանիայի խորհրդարանը քվեարկեց հօգուտ ԵՄ-ից երկրի դուրս գալու հետաձգման, որը պետք է տեղի ունենար մարտի 29-ին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները