Կոնգրեսում Թրամփի աջակիցը Twitter-ից 250 մլն դոլար է պահանջում՝ խտրականության համար

09:57   19 Մարտ 2019    232

Ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեի նախկին ղեկավար և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակից Դևին Նունիեսը Վիրջինիա նահանգի դատարան Twitter-ի դեմ դատական հայց է ներկայացրել՝ կոնգրեսի ընտրությունների ժամանակ հանրապետական կուսակցության նկատմամբ «խտրականության համար»։

Նունիեսի կարծիքով՝ ընտրությունների ժամանակ սոցցանցը կոնտենտ է հրապարակել, որը «վիրավորում և հեղինակազրկում է» հանրապետականներին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նշվում է, որ քաղաքական գործիչը Twitter-ից պահանջել է առնվազն 250 մլն դոլար վճարել՝ որպես հանրապետական կուսակցությանը հասցրած վնասի փոխհատուցում։

Նա պնդում է, որ ընկերությունն անտեսել է հանրապետականների բոլոր բողոքները։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները