«Ադրբեջանի բանակն օրեցօր ուժեղանում է». Զաքիր Հասանով

11:24   19 Մարտ 2019    382

Պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը շնորհավորել է ադրբեջանական բանակի անձնակազմին՝ Նովրուզի տոնի առթիվ:

Շնորհավորանքի մեջ ասվում է.

«Պարոնայք սպաներ, ընկերներ, միջմաններ, սերժանտներ, զինվորներ, նավաստիներ եւ քաղաքացիական ծառայողներ, անկեղծորեն շնորհավորում են ձեզ Նովրուզի տոնի կապակցությամբ եւ մաղթում հաջողություններ յուրաքանչյուրիդ` ձեր ծանր, բայց պատվարժան ծառայության համար:

Մեր երկիրը զբաղեցրել է աշխարհի լավագույն պետությունների շարքում իր արժանի տեղերից մեկը, ապահովվել է մեր տնտեսության շարունակական զարգացումը, ամրապնդվել է մեր պետականության ավանդույթները:

Մեր երկրի պաշտպանունակության բարձրացման հաջողված քայլերը հետագայում էլ ավելի են ամրապնդում մեր զինծառայողների վճռականությունը: Ադրբեջանական բանակի կողմից իրականացվող հակահարվածային գործողությունների հաղթանակների շնորհիվ, որն օրեցօր ավելի ուժեղանում է, Ադրբեջանի դրոշը ծածանվում է ազատագրված գրավյալ տարածքներում եւ ռազմավարական նշանակություն ունեցող բարձրունքներում: Այս ամենը տրամաբանական արդյունք է վերջին տարիներին բանակաշինության ոլորտում ձեռք բերված նվաճումների հաշվին: 2018 թ. Ադրբեջանական բանակի ստեղծման 100-ամյակին եւ Բաքվի ազատագրման 100-ամյակին նվիրված հոյակապ շքերթները, մեր ժողովրդի եւ մեր բանակի անձնակազմի մասնակցությամբ, եւս մեկ անգամ վերահաստատեցին մեր երկրի պաշտպանունակությունը»:

Նախարարը նշել է, որ հարգանքով հիշատակում է նրանց, ովքեր կորցրել են իրենց կյանքը մեր հանրապետության ինքնիշխանության, անկախության եւ տարածքային ամբողջականության պաշտպանության համար եւ մաղթում նրանց Աստծո ողորմածությունը:

Միեւնույն ժամանակ, շնորհավորել է եւ մաղթել բոլորին առողջություն և երջանկություն, մեր մարտիկներին եւ մեր վաստակավոր վետերաններին, նրանց, ովքեր հաշմանդամ են դարձել մեր հողերի պաշտպանության համար պայքարում `տոնի կապակցությամբ:

Պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը կրկին սրտանց շնորհավորելով բոլորին գեղեցիկ գարնանային տոնի առթիվ, մաղթել է բարեմաղթանք, առողջություն, երկար կյանք, ընտանեկան երջանկություն եւ նորանոր հաջողություններ զինվորականների պատվավոր ծառայության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Զաքիր-Հասանով  


Վերնագիրի այլ պիտակները