Իլհամ Ալիևը ադրբեջանական ժողովրդին շնորհավորել է Նովրուզի տոնի առթիվ

11:56   19 Մարտ 2019    473

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկուշաբթի ադրբեջանական ժողովրդին շնորհավորել է Նովրուզի տոնի առթիվ, հայտնում էHayatsk.info-ն՝ վկայակոչելով պետության ղեկավարի մամուլի ծառայությանը։

«Հարգելի հայրենակիցներ։ սրտանց շնորհավորում եմ ձեզ Նովրուզ բայրամի առթիվ, այս ուրախալի տոնական օրերին ձեզ մաղթում եմ գարնանային տրամադրություն, առողջություն և երջանկություն։

Հնագույն ժամանակներից մեր հոգևոր կյանքի խորագույն շերտերը թափանցած և ազգային մշակութային արժեքների ձևավորման մեջ բացառիկ տեղ գրավող Նովրուզ բայրամը հանդիսանում է մեր նախնիների կողմից ներկա սերունդներին փոխանցած անգնահատելի նվեր։ Բնության և մարդու միասնության մասին պատկերացումը պահպանող Նովրուզի գունագեղ արարողություններում իր պայծառ մարմնավորումն են գտել մեր ժողովրդի կյանքի ողջ փիլիսոփայությունը և նրա հարուստ ներքնաշխարհը։

Ադրբեջանական հողի վրա Նովրուզ բայրամը միշտ պաշպանվել է օտար ազդեցությունից, ոչ մի ուժի թույլ չի տրվել այն դուրս մղել մեր ժողովրդի ոգուց։ Նրա մեծ հոգևոր ուժի շնորհիվ մեզ հաջողվել է անցյալի նույնիսկ ամենաբարդ ժամանակաշրջանում պահպանել ապագայի նկատմամբ լավատեսությունն ու հավատը։ Այն, որ այսօր գարնանային տոնը վերածվել է հիրավի համաժողովրդական տոնի՝ հանդիսանում է մեր պետական անկախության նվաճումներից մեկը։

Մեր երկրում գարնան գալուստը նշվում է մեծ հանդիսավորությամբ՝ դարերի հիշողության մեջ հետքեր թողած արարողություններին համապատասխան։ Գլոբալացման ալիքի լայն թափ ստացած ժամանակաշրջանում ավանդական արժեքները ենթարկվում են երկարատև փոփոխությունների, Նովրուզ բայրամը դարձել է պատմամշակութային ժառանգության նկատմամբ մեր կապվածության դրսևորումը։ Իր մեջ մարդկությանը բնորոշ բարձրագույն արժեքները կենտրոնացած այս տոնի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համամարդկային ժառանգության գլուխգործոցների ցուցակում ներառելը հպարտություն է առաջացնում մեզնից յուրաքանչյուրի մոտ։

Կայուն զարգացման ճանապարհին լուրջ հաջողություններին հասած Ադրբեջանը թևակոխել է բարեփոխումների հերթական փուլը, որը ներդաշնակորեն համընկնում է գարնան թարմացվող շնչի հետ, բազմապատկում է ստեղծագործելու նկատմամբ մեր ձգտումները։ Մեր կյանքի տարբեր ոլորտներում մշտական արդիականացման միտումների հետ միասնական հունի մեջ իրագործվող տարբեր նախագծերը ուղղված են՝ երկրի քաղաքացիների բարեկեցության հետագա բարելավմանը։ Թող այս տոնը լավ տրամադրություն, ուրախություն և առատություն բերի յուրաքանչյուր տանը և օջախին։ Շնորհավոր Նովրուզի տոնը»,- ասվում է պետության ղեկավարի շնորհավորանքում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իլհամ-Ալիև  


Վերնագիրի այլ պիտակները