ՆԱՏՕ-ն կստանա Northrop Grumman-ի հինգ անօդաչուներից առաջինը

13:46   19 Մարտ 2019    303

ՆԱՏՕ-ն մի քանի տարվա հետաձգումից հետո երրորդ եռամսյակում կստանա Northrop Grumman-ի հինգ անօդաչուներից առաջինը։

Գերմանիայի պաշտպանության նախարարության պետական քարտուղար Թոմաս Սիլբերխորնը հայտարարել է, որ անօդաչու ինքնաթիռը կառաքվի Իտալիայի «Սիգոնելե» ավիաբազա, որից հետո կառաքվեն չորս լրացուցիչ համակարգեր, ներառյալ՝ Airbus-ի կողմից ստեղծված անօդաչուներ եւ վերերկրային կայաններ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

ՆԱՏՕ-ն ծրագրում է այդ ինքնաթիռը օգտագործել սահմանապահ վերահսկողության եւ ահաբեկչության դեմ պայքարի վերերկրյա զորքերի պաշտպանության համար։ Անօդաչուները ցանկացած եղանակի կարող են թռչել մինչեւ 30 ժամ՝ դիտարկման տվյալները ներկայացնելով համարյա իրական ժամանակում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները