Ավստրալիայի վարչապետը կոչ Է արել G20-ին. Xinhua

12:54   19 Մարտ 2019    244

Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը նամակ Է ուղարկել G20-ի ղեկավարներին՝ կոչ անելով ուժեղացնել հսկողությունը սոցցանցերի նկատմամբ՝ կապված Նոր Զելանդիայում կատարված ահաբեկչական գործողության հետ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին, մարտի 19-ին հայտնել Է Xinhua գործակալությունը:

«Համաշխարհային հանրակցությունը պետք Է հասնի այն բանին, որ տեխնոլոգիական ընկերությունները կատարեն իրենց բարոյական պարտավորությունները մարդկանց հանդեպ:

Սոցցանցերը պարտավոր են շտապ կարգով հեռացնել ահաբեկչական գործողությունների կոչող եւ բռնությունն արդարացնող նյութերը: Մենք չենք կարող թույլ տալ Համացանցին՝ մնալու չկառավարվող տարածք»,-գրել Է Մորիսոնն ու ընդգծել, որ մտադիր Է սոցցանցերի նկատմամբ հսկողությունը գերակա դարձնել G20-ի 2019 թվականի հունիսի հանդիպման օրակարգում:

Facebook-ի ներկայացուցիչներն ավելի վաղ հայտնել են, որ մեկ օրում ավելի քան 1,5 մլն տեսագրություն են հեռացրել, որոնցում ներկայացված Էր Նոր Զելանդիայում կատարված ահաբեկչությունը: Բացի այդ, սոցցանցի վարչակազմը շարունակում Է հեռացնել այն անձանց բոլոր հաղորդագրությունները, որոնք հանդես են գալիս հաջակցություն հանցագործի գործողությունների:

Hayatsk.info

Հեշթեգներ: G20  


Վերնագիրի այլ պիտակները