Ֆրանսիայում նախարարը կատվին Brexit է անվանել կենդանու անվճռականության պատճառով

13:17   19 Մարտ 2019    252

Ֆրանսիայի եվրոպական հարցերով նախարար Նատալի Լուազոն հայտարարել է, որ իր կատվին Brexit է անվանել, քանի որ նա «անվճռական է և չի ուզում դուրս գալ», երբ նա իր խնդրանքով բացում է դուռը:

«Նա ամեն առավոտ արթնացնում է ինձ, անտանելի բարձր մլավում է, քանի որ ուզում է դուրս գալ:

Սակայն, երբ ես բացում եմ դուռը՝ մնում է ներսում: Իսկ հետո, երբ ես նրան դուրս եմ վռնդում, չար հայացքով նայում է ինձ»,- կատվին անսովոր անունով կոչելու իր որոշումը բացատրել է ֆրանսիացի նախարարը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այս լուրը հայտնի է դարձել այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ բրիտանական խորհրդարանը երկրորդ անգամ հրաժարվեց աջակցել ԵՄ-ից դուրս գալու մասին համաձայնագիրը:

Նատալի Լուազոն Ֆրանսիային Brexit -ի նախապատրաստման պատասխանատուն է: Եվրոպական հարցերով նախարարը ուշադիր հետևել է Լոնդոնի և Բրյուսելի միջև ընթացող բանակցություններին, որոնք շարունակվել են 2 տարի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները