Պոմպեոն կատակել է, թե Թրամփն իրեն ինչպես կհեռացնի

12:43   19 Մարտ 2019    209

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կատակել է՝ ասելով, որ եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշի իրեն հեռացնել, ապա այդ մասին կիմանա «Թվիթերից»:

Պոմպեոն ասել է, որ երկրի նախագահի վարչակազմում կլինի այնքան ժամանակ, մինչեւ Թրամփն իրեն այնտեղից «թվիթով դուրս չի դնի»: Ընդ որում՝ պետքարտուղարը հավելել է, որ դա, հավանաբար, տեղի չի ունենա «այսօր»:

Պետքարտուղարը շեշտել է, որ Թրամփի թիմում աշխատանքը «մեծ պատիվ» է համարում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պոմպեո   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները