Վլադիմիր Կլիչկոյին ռինգ վերադառալու համար առաջարկվել է

13:25   19 Մարտ 2019    327

Ուկրաինացի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոն, որը կարիերան ավարտել է 2017 թվականին, կրկին ռինգ վերադառնալու առաջարկ է ստացել:

Աղբյուրի հաղորդմամբ` Կլիչկոյին առաջարկվել է 80 միլիոն դոլար` երեք մենամարտի մասնակցելու համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Դրանցից մեկը կանցկացվի Գերմանիայում, իսկ մրցակիցը կլինի աշխարհի առաջին տասնյակի բռնքամարտիկներից մեկը: Երկրորդ և երրորդ մենամարտերը կանցկացվեն Լոնդոնում: Ուկրաինացի մարզիկի մրցակիցները կլինեն Էնթոնի Ջոշուան և Թայսոն Ֆյուրին:

Նշվում է, որ Կլիչկոն պետք է վերջնական պատասխան տա մինչև մարտի վերջ, որպեսզի սկսվեն մենամարտերի անցկացման շուրջ բանակցությունները:

Հունվարին ուկրաինացի բռնցքամարտիկը հերքել էր լուրերը, թե պատրաստվում է կրկին ռինգ վերադառնալ:

Կլիչկոյի վերջին մենամարտը 2017 թ. ապրիլին էր, երբ Ջոշուան նոկաուտի ենթարկեց նրան: Այդ պարտությունը բռնցքամարտիկի կարիերայում հինգերորդն էր` 64 հաղթանակների մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները