Բարկինդոն կասկածում Է Իրանի նավթի արտահանումը զրոյի հասցնելու ԱՄՆ-ի հնարավորությանը

14:25   19 Մարտ 2019    272

ՕՊԷՔ-ի գլխավոր քարտուղար Մուհամեդ Բարկինդոն հայտարարել Է, թե կասկածում Է իրանական նավթի արտահանումը զրոյի հասցնելու ԱՄՆ-ի հնարավորությանը:

Այդ մասին, նա հայտարարել Է մարտի 19-ին Bloomberg հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Մենք լսում ենք, որ նպատակն արտահանումը մինչեւ զրո նվազեցնելն Է, բայց նրանք, ովքեր աշխատում են այդ ինդուստրիայում, շատ լավ գիտեն, որ իրականում դա հնարավոր չԷ»,-ասել Է Բարկինդոն:

«Ժամանակավոր թույլտվությունները (իրանական նավթի գնման) երկարացնելը կամ չերկարացնելը շարունակում Է աճող անորոշություններից մեկը մնալ շուկայում առաջարկի եւ պահանջարկի հաշվեկշռի հարցում Իրանի կարեւորության եւ քաշի պատճառով»,-հավելել Է ՕՊԷՔ-ի գլխավոր քարտուղարը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՕՊԷՔ  


Վերնագիրի այլ պիտակները