ԵՄ-ն նոր առաջարկներ է սպասում Brexit-ի վերաբերյալ եւ կջանա համարժեք արձագանքել դրանց. Մերկել

16:50   19 Մարտ 2019    181

Եվրոպական միությունը կփորձի համարժեք արձագանքել Brexit-ի վերաբերյալ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի նոր առաջարկություններին, հենց որ դրանք ստացվեն:

Այդ մասին, մարտի 19-ին Բեռլինում հայտարարել Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ հանդես գալով Global Solutions Summit հասարակական-քաղաքական համաժողովում:

«Տեսնենք, թե ինչ կասի Թերեզա Մեյը, որոնք են նրա ցանկությունները,-ասել Է նա:-Մենք կփորձենք դրանց արձագանքել: Բայց չԷ որ մենք ինքնուրույն չենք քննարկել այդ համաձայնագիրը, Մեծ Բրիտանիայի կառավարությունը համաձայնել Է դրան, այն լրացվել Է»: «Այդ կապակցությամբ մենք այժմ ուշադիր հետեւելու ենք, թե ինչպես կարձագանքի բրիտանական կառավարությունը»,-հավելել Է Մերկելը:

Նրա խոսքով՝ ԵՄ-ն պետք Է գործի «համարժեք եւ համատեղ»: «Անձամբ ես մինչեւ վերջին պահը՝ մինչեւ մարտի 29-ը, պայքարելու եմ Մեծ Բրիտանիայի կանոնակարգված դուրս գալու համար»,-ասել Է Գերմանիայի կանցլերը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԵՄ  


Վերնագիրի այլ պիտակները