Նուրսուլթան Նազարբաևը հրաժարական է տվել. VIDEO

17:29   19 Մարտ 2019    316

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը վայր է դրել երկրի ղեկավարի լիազորությունները:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին, նա ասել է մարտի 19-ին ժողովրդին ուղղված հատուկ ուղերձում:

«Ես որոշում եմ ընդունել դադարեցնել որպես նախագահ իմ լիազորությունները»,- ասել է նա իր տեսաուղերձում:

Նազարբաևը նախագահում է 1990թ. ապրիլի 24-ից: Վերջին անգամ նա երկրի ղեկավարի պաշտոնում էր վերընտրվել 2015թ. ապրիլին, երբ կայացել էին արտահերթ նախագահական ընտրություններ: Սա Նազարբաևի պաշտոնավարման 5-րդ ժամկետն է:



Hayatsk.info

Հեշթեգներ: Նազարբաև  


Վերնագիրի այլ պիտակները