SIRIUS-ի անձնակազմը ձեռնամուխ եղավ չորսամսյա գիտափորձի իրականացմանը

17:34   19 Մարտ 2019    258

Վեց մարդուց բաղկացած միջազգային անձնակազմը մտել Է SIRIUS Վերգետնյա փորձարարական կորպուս, որտեղ կանցկացնի հաջորդ 120 օրերը:

Այդ մասին, ՏԱՍՍ-ի թղթակիցը հայտնել Է իրադարձությունների վայրից:

Հանձնաժողովի որոշման համաձայն, դրա կազմում ընդգրկված են Ռուսաստանի՝ չորս եւ ԱՄՆ-ի՝ երկու ներկայացուցիչներ: Հրամանատար Է հաստատվել ռուս տիեզերագնաց Եվգենի Տարելկինը, բորտինժեներ՝ Դարյա Ժիդովան (Ռուսաստան), բժիշկ՝ Ստեֆանյա Ֆեդյայը (Ռուսաստան), փորձարկիչ-հետազոտողներ՝ Ռեյնհոլդ Փովիլայիտիսը (ԱՄՆ), Անաստասյա Ստեպանովան (Ռուսաստան) եւ Ալեն Միրկադիրովը (ԱՄՆ):

Մեկուսացման չորս ամսվա ընթացքում նրանք պետք Է «թռչեն» մինչեւ Լուսին, վայր ընտրեն ապագա լուսնային բազայի համար եւ դուրս գան Երկրի բնական արբանյակի մակերեւույթ: Գիտափորձի սցենարը վերարտադրելու Է դեպի Լուսին իրական տիեզերական թռիչքի հիմնական բնութագրերը: Բացի այդ, անձնակազմը գիտական ուսումնասիրությունների ծրագրեր Է կատարելու ֆիզիոլոգիայի եւ հոգեբանության գծով, ինչպես նաեւ այլ ուղղություններով: Ընդամենը պլանավորված Է 81 Էքսպերիմենտ:

Hayatsk.info

Հեշթեգներ: SIRIUS  


Վերնագիրի այլ պիտակները