Ֆրանսիայում գնահատել են «դեղին բաճկոնների» հասցրած վնասը

15:06   20 Մարտ 2019    136

«Դեղին բաճկոնների» երթերը և խուլիգանական արարքները Ֆրանսիային 200 մլն եվրոյի վնաս են հասցրել։

Այս մասին հայտարարել է երկրի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Բրյունո Լե մերը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Այդ գումարը չի ներառում մարտի 16-ի ցույցերի ժամանակ պատճառված վնասները, երբ ակտիվիստները կոտրել էին խանութների ցուցափեղկեր, վնասել ավտոմեքենաներ, հրկիզել ռեստորան, բանկի մասնաճյուղ և պարեկային ֆուրգոն։

Ընդհանուր առմամբ, նրա խոսքերով, ցույցերի պատճառով Ֆրանսիայի ՀՆԱ-ն 2018 թվականի չորրորդ եռամսյակում նվազել է 0,1 տոկոսով։ Դա պայմանավորված է զբոսաշրջային հոսքի նվազմամբ և փողոցների արգելափակման պատճառով ապրանքների մատակարարումների խափանմամբ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները