Մեկ օրում գրանցվել է 56 հանցագործություն

18:35   20 Մարտ 2019    354

Hayatsk.info-ն հայտնում է, որ մարտի 19-ից 20-ը Հայաստանում ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 56 դեպք։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 10, խարդախության 9, անձնական ունեցվածքի գողության 7, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության եւ ծեծի 4-ական, յուրացման կամ վատնման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման եւ թմրամիջոցի հայտնաբերման 3-ական, զենք-զինամթերքի առգրավման 2, անձի առեւանգման, պետական-հասարակական ունեցվածքի գողության, գույքի դիտավորությամբ վնասման, դրամանենգության, համակարգչային հանցագործության, խուլիգանության, ապօրինի ծառահատման, կաշառակերության, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, սառը զենքի հայտնաբերման ու թմրանյութի իրացման 1-ական դեպք:

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 2 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 7 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետեւանքով 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները