Ես պատրաստ չեմ հունիսի 30-ից ավելի երկար հետաձգել Brexit-ը

22:15   20 Մարտ 2019    202

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը տեղեկացրել է, որ նամակ է ուղարկել Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին՝ խնդրելով երկարացնել Brexit-ի մասին բանակցությունների ժամանակը մինչեւ հունիսի 30-ը։

Նա նշել է, որ պատրաստվում է Բրյուսելի հետ իր առաջարկած գործարքի երրորդ քվեարկությանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Որպես վարչապետ ես պատրաստ չեմ Brexit-ն ավելի հետաձգել, քան մինչեւ հունիսի 30-ը,- ասել է Մեյը խորհրդարանի նիստում։- Ուստի, ես գրել եմ նախագահ Տուսկին՝ Եվրախորհրդի նախագահին, նրան տեղեկացնելով, որ Միացյալ Թագավորությունը ցանկանում է երկարացնել հոդված 50-ի գործունեության ժամկետը մինչեւ հունիսի 30-ը»։ «Կառավարությունը մտադիր է առաջադրել երրորդ քվեարկություն ըստ էության»,- ավելացրել է նա։

Բրիտանացի օրենսդիրները անցած շաբաթ ճնշող մեծամասնությամբ հավանություն են տվել Եվրամիությունից երկրի դուրս գալը հետաձգելու հայց ուղարկելու որոշմանը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները