Ինդոնեզիայում հզոր ալիքը հարվածել է ծովափին լուսանկարվող զբոսաշրջիկին

21:43   20 Մարտ 2019    231

Ինդոնեզիայի Բալի կղզում տեսախցիկը ֆիքսել է այն պահը, երբ ալիքը հարվածում է ծովափին՝ ժայռի պռնկին լուսանկարվող կին զբոսաշրջիկին:

Երբ ալիքը հետ է քաշվել, պարզվել է, որ կինը դեռ կանգնած է ափին և միայն թեթև քերծվածքներ է ստացել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հայտնի է, որ Բալի կղզու՝ «սատանայի արցունք» անվամբ վայրը տեղի բնակիչների կողմից վտանգավոր է համարվում, սակայն շատ զբոսաշրջիկներ, չլսելով նրանց նախազգուշացումները, այցելում են այնտեղ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները