ԱՄՆ-ը 6 մլրդ դոլար կծախսի M1 Abrams տանկերի կատարելագործման համար

13:45   21 Մարտ 2019    184

ԱՄՆ-ի վարչակազմը մտադիր է երեք տարվա ընթացքում 6 միլիարդ դոլարի ներդրում կատարել M1 Abrams տանկերի արդիականացման նպատակով:

Մարտի 20-ին այս մասին հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփն Օհայոյի նահագում աշխատավորների առջեւ ունեցած ելույթի ժամանակ, որը հեռարձակվել է Սպիտակ տան կայքում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Հաջորդ երեք տարա ընթացքում մենք ավելի քան 6 միլիարդ դոլար կներդնենք M1 Abrams տանկերի կատարելագործման եւ արդիականացման գործում»,- ասել է ԱՄՆ-ի ղեկավարը: «Դա գրեթե կրկնակի ավելի է, քան (Բարաք Օբամայի) նախորդ վարչակազմը ներդրել է ութ տարում»,- ընդգծել է նա:

2020 ֆինանսական տարվա բյուջետային պահանջում, որն անցյալ շաբաթ Սպիտակ տունն ուղարկել է Կոնգրես, առաջարկվում է պաշտպանության ծախսերն ավելացնել 5 տոկոսով՝ մինչեւ 750 միլիարդ դոլար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները