2019թ. վերջին գերլուսինը համընկել է գարնանային գիշերահավասարի հետ

18:45   21 Մարտ 2019    123

Բրիտանական Daily Mail պարբերականն ուշագրավ ֆոտոշարքով անդրադարձել է ընթացիկ տարվա վերջին՝ երրորդ գերլուսնին, որը համընկել է գարնանային գիշերահավասարի հետ:

Պարբերականը նկատում է, որ այսպիսի համընկնում վերջին անգամ տեղի էր ունեցել 1905թ., տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշվում է, որ հաջորդ անգամ գերլուսինը մարտ ամսին տեղի կունենա 2044թ.:

Հիշեցնենք, որ այս տարվա առաջին գերլուսինը տեղի էր ունեցել հունվարի 21-ին, իսկ 2-րդը՝ փետրվարի 19-ին:

Ստորև ծավալուն ֆոտոշարքով ներկայացված են գերլուսնի՝ Միացյալ Նահանգների տարածքից արված ուշագրավ կադրերը.

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները