Վտանգ կա, որ Բեռլինը եվրոպական պաշտպանական արդյունաբերության նախագծերում կդառնա անհուսալի գործընկեր

21:04   21 Մարտ 2019    158

ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը նախազգուշացրել է, որ Բեռլինը բախվում է եվրոպական պաշտպանական արդյունաբերության համատեղ նախագծերում անհուսալի գործընկեր դառնալու վտանգի հետ։

Մերկելի մեկնաբանությունները հնչել են ԳԴՀ-ի հանդեպ Ֆրանսիայի եւ Բրիտանիայի լարվածության ֆոնին՝ կապված Սաուդյան Արաբիային զենք վաճառելու Բեռլինի արգելքի հետ։ Փարիզն ու Լոնդոնը հաստատում են, որ դա խանգարում է գերմանական ընկերությունների հետ ստեղծած սարքավորումների իրենց վաճառքներին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Մերկելի խոսքերով, համատեղ եվրոպական նախագծերը «գործընկերների միջեւ հուսալիություն» են պահանջում։

Նա նշել է, որ երկրները կարող են տարբեր տեսակետներ ունենալ, եւ Գերմանիային անհրաժեշտ է քննարկել այդ հարցը, «այլապես մենք կհամարվենք բարոյապես մեծամիտ եւ անընդունակ փոխզիջման գնալու»։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները