Աֆղանստանում ԱՄՆ երկու զինծառայող է սպանվել

13:53   22 Մարտ 2019    286

Աֆղանստանում իրականացվող գործողության ժամանակ ամերիկացի երկու զինծառայող է սպանվել։

Այս մասին տեղեկացնում է Reuters-ը՝ հղում կատարելով ՆԱՏՕ «Վճռական աջակցություն» առաքելության հայտարարությանը։

Ամերիկյան զինվորականների առաքելությունն ուղղված է թալիբների դեմ կռվող աֆղանական ուժերին օգնություն ցուցաբերելուն։

2019 թվականի սկզբից Աֆղանստանում զոհվել է 4 ամերիկացի զինծառայող։ ԱՄՆ եւ ՆԱՏՕ տվյալների համաձայն՝ 2015 թվականի հունվարից Աֆղանստանում զոհվել է ընդհանուր առմամբ 65 ամերիկացի զինծառայող։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աֆղանստան   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները