Չինաստանում ճանապարհային ոստիկանության սպային դատում են 6,2 մլն դոլար կաշառք վերցնելու համար

20:43   22 Մարտ 2019    153

Հունան նահանգի Չանշա քաղաքի ճանապարհային ոստիկանության սպան կանգնել է դատարանի առջեւ առանձնապես խոշոր չափի կաշառք՝ 42 մլն յուան (մոտ 6,4 մլն դոլար) վերցնելու մեղադրանքով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Caixin-ին։

Նրա տվյալներով՝ իրավապահ մարմինների աշխատակիցը՝ Սյաո ազգանունով, գործակալների միջոցով վարորդներին վճարի դիմաց առաջարկում էր զրոյացնել կուտակված տուգանքները։ Քննության նյութերի համաձայն՝ մեղսակիցների հետ միասին, որոնց, գործարքի համաձայն, տալիս էր 2,2 հազար յուան (մոտ 330 դոլար), ոստիկանը շարունակել է զբաղվել հակաօրինական բիզնեսով 2010-2017 թվականներին։

Ամբաստանյալն արդեն ընդունել է մեղքը եւ ասել, որ անկեղծորեն զղջում է։ Դատավճիռը կկայացվի առաջիկայում։

Չինական օրենսդրության համաձայն՝ անհատի կողմից ավելի քան 100 հազար յուան կաշառք ստանալու համար նախատեսվում է 10 տարուց մինչեւ ցմահ բանտարկություն, ինչպես նաեւ ունեցվածքի առգրավում։ Առանձնապես խոշոր չափերի կաշառքի դեպքում նախատեսվում է մահապատիժ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները