Աֆղանստանի մարզադաշտում պայթյուններ են որոտացել

12:29   23 Մարտ 2019    259

Աֆղանստանի Հիլմենդ նահանգի Լաշքարգահ քաղաքի մարզադաշտում տեղի ունեցած երկու պայթյունի հետեւանքով տուժել են նահանգապետը եւ մի քանի տեղացի պաշտոնյաներ, հայտնում է Ariana News հեռուստաալիքը:

Առաջին պայթյունը որոտացել է Ֆերմերի ազգային օրը նշելու ժամանակ:

Հեռուստաալիքը հայտնում է, որ սպանվել է առնվազն մեկ ոստիկան, իսկ Հիլմենդի նահանգապետը, տեղեկատվության եւ մշակույթի դեպարտամենտի պետը, նահագային խորհրդի պետը եւ նրա տեղակալը, ինչպես նաեւ մի զինվորական պաշտոնյա պայթյունների հետեւանքով վիրավորվել են:

Տարբեր տեղեկություններով՝ պայթյունների հետեւանքով մահացել է 3-ից մինչեւ 7 մարդ, ավելի քան 10-ը մարմնական վնասվածքներ է ստացել:

«Փաժվաք» գործակալությունը, վկայակոչելով ականատեսին, հայտնում է 7 զոհի մասին: Tolo News հեռուստաալիքը, վկայակոչելով աղբյուրներին, հայտնում է, որ պայթյունի հետեւանքով վիրավորվել է նվազագույնը 16 մարդ, որոնց թվում անվտանգության աշխատակիցներ եւ տեղական պաշտոնյաներ: Khaama Press գործակալությունը հայտնել է 4 զոհվածի մասին:

Առայժմ պայթյունների պատասխանատվությունը ոչ մի խմբավորում չի ստանձնել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աֆղանստան  


Վերնագիրի այլ պիտակները