Բիգ Բենին կվերադարձնեն իր սկզբնական գույները

15:52   23 Մարտ 2019    174

Լոնդոնյան հանրահայտ Բիգ Բենի աշտարակի ժամացույցը կվերագտնի իր սկզբնական գույները։

Այս մասին հայտնում է ABC News-ը։ Ըստ հրապարակման, ժամացույցի ժամատախտակը կրկին կունենա կապտաոսկեգույն տեսք, ինչպիսին ունեցել է իր ստեղծման ժամանակ՝ 1859 թվականին։ «Չափազանց հետաքրքիր զբաղմունք է աստիճանաբար վերականգնել աշտարակի արտաքին տեսքը, որը տասնամյակներով փոփոխության է ենթարկվել։

Մենք ուրախ են, որ կտեսնենք այն նախնական գունային համադրությունը, որը ունեցել է եւ որը շուտով կրկին կունենա աշտարակը»,- ABC News-ի հետ զրույցում ասել է վերականգնող մասնագետներից մեկը։

Ներկայումս, հիշեցնենք, որ հանրահայտ ժամաշտարակը գտնվում է կապիտալ նորոգության մեջ, որը կավարտվի 2021 թվականին։ Վերականորոգչական աշխատանքների ընդհանուր արժեքը կազմում է 80 միլիոն դոլար։ Կվերանորոգցեն չորս ժամատախտակներից երեքը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Բիգ-Բեն  


Վերնագիրի այլ պիտակները