Վերջին 18 տարում Եվրամիության երկրներում ահաբեկչության զոհ է դարձել 753 մարդ. հետազոտություն

13:47   23 Մարտ 2019    199

2000-ից 2018 թթ. Եվրամիության երկրներում ահաբեկչության զոհ է դարձել 753 մարդ, Եվրամիության ևս 1115 քաղաքացի ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհվել է ԵՄ տարածքից դուրս:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ տվյալները հրապարակվել են «Եվրոպայում ահաբեկչության սպիտակ և սև գիրքը» աշխատությունում, որի շնորհանդեսը կայացել է Մադրիդում:

Ըստ գրքի տվյալների` 21-րդ դարասկզբից ահաբեկիչները հարձակումներ են իրականացրել եվրոպական 15 երկրում: Եվրոպայի քաղաքացիները ահաբեկիչների զոհ են դարձել ԵՄ-ից դուրս գտնվող ևս 30 երկրում:

2018-ին, 2016-17 թթ. համեմատ, Եվրոպայում ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհերի թիվը նվազել է: Նախորդ տարի ահաբեկիչության զոհ է դարձել 24 եվրոպացի, որից 15-ը` ԵՄ տարածքում:

2018-ի ամենախոշոր ահաբեկչությունը տեղի է ունեցել Ստրասբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում, որի հետևանքով հինգ մարդ էր զոհվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները