Սիրիայի դեմոկրտական ուժերը հայտարարել են ԴԱԻՇ-ի դեմ վերջնական հաղթանակի մասին

21:13   23 Մարտ 2019    195

ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը կորցրել է իր վերջին հենակետը Սիրիայում, ինչի արդյունքում վերջ է դրվել խալիֆայությանը, որի ստեղծման մասին հայտարարել էր դեռևս 2014 թվականին:

Ինչպես տեղեկացնում է CNN-ը, այս մասին հայտնել են Սիրիայի դեմոկրատական ուժերը:

Ամերիկյան, բրիտանական և ֆրանսիական հատուկ ջոկատայինների աջակցությամբ գործող քրդական և արաբական զինված ուժերի կոալիցիան հայտարարել է, որ ԴԱԻՇ-ին հաղթել են և ազատել Արեւելյան Սիրիայում գտնվող Բաղուզ քաղաքը:
«Սիրիական դեմոկրատական ուժերը հայտարարում են այսպես կոչված խալիֆայության և ԴԱԻՇ-ի կողմից տարածքների 100 տոկոսանոց կորստի մասին: Այս յուրօրինակ օրը մենք հիշում ենք հազարավոր նահատակներին, որոնց ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ հասնել հաղթանակի», – ասել է Սիրիայի դեմոկրատական ուժերի մամուլի ծառայության ղեկավար Մուստաֆա Բալին:

Մարտից հետո Սիրիական ուժերը քաղաքի շենքերից մեկում դրոշ են բարձրացրել՝ նշելով ԴԱԻՇ-ի դեմ հաղթանակը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սիրիայ  


Վերնագիրի այլ պիտակները