ՆԱՍԱ-ն դեպի Մարս կուղարկի «մինի» ուղղաթիռ

22:26   23 Մարտ 2019    249

ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը (ՆԱՍԱ) ստեղծում է ինքնակառավարվող «մինի» ուղղաթիռ՝ նախատեսված Մարս մոլորակում գործածության համար:

Ինչպես նշում է space.com կայքը, 2020թ. ՆԱՍԱ-ն պատրաստվում է մեքենայի մեծությամբ նոր հետազոտական մարսագնաց ուղարկել դեպի Կարմիր մոլորակ ու նախատեսվում է, որ ուղղաթիռը կցված է լինելու դրան:

Գործակալության մասնագետներն ակնկալում են, որ ուղղաթիռի միջոցով իրենք ավելի շատ տեղեկություն կստանան հեռավոր մոլորակի մասին, ավելի լավ կուսումնասիրեն այն վայրը, որտեղ տարիներ շարունակ փորձում են ջրի գոյության նշաններ գտնել:

Եթե ամեն ինչ հաջող ստացվի, ապա ապագայում ՆԱՍԱ-ն կկարողանա այսպիսի ուղղաթիռների միջոցով ուսումնասիրել այն վայրերը, որտեղ մարսագնացները չեն կարող հասնել:

Ենթադրվում է, որ ուղղաթիռը կունենա 1,8 կգ քաշ, կլինի փոքր գնդակի մեծության, համալրված կլինի արևային պանելով, լիթիումային մարտկոցներով, նավիգացիոն տեսախցիկով, սակայն զուրկ կլինի գիտական գործիքներից:

«Այլ կերպ ասած՝ դա կլինի ֆոտոխցիկ, որը կլուսանկարի, և կադրերը Երկիր կուղարկի»,-պարզաբանել է ՆԱՍԱ-ի ներկայացուցիչը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՆԱՍԱ  


Վերնագիրի այլ պիտակները