Huawei-ի թոփ-մենեջերի մոտ ձերբակալելիս MacBook, iPhone եւ iPad են գտել

22:55   23 Մարտ 2019    211

2018թ․ դեկտեմբերին Huawei ընկերության ֆինանսական տնօրեն Մեն Վանչժոուին ձերբակալելիս նրա մոտ MacBook 12, iPhone 7 Plus եւ iPad Pro են գտել՝ հայտնում է The Verge-ն։

Լրագրողները նշել են, որ իրենք չեն փորձում դրանից աղմուկ բարձրացնել՝ բոլորովին պարտադիր չէ, որ ընկերությունների աշխատակիցները իրենց ընկերության արտադրած էլեկտրոնային սարքերն օգտագործեն։ Այսպես, Microsoft-ի աշխատակիցներն առանց թաքցնելու օգտվում են iOS-ով եւ macOS-ով աշխատող սարքերից։

Կարեւորն այլ բան է։ The Verge-ի լրագրողները խոստովանել են, որ Huawei-ի MateBook X Pro-ն ներկայում լավագույնն է ճանաչված, եւ հարց է առաջանում, թե ինչով այն դուր չի եկել ֆինանսական տնօրենին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները