Փարիզում «դեղին բաճկոնների» ակցիայի ժամանակ ձերբակալվել է 51 մարդ

21:54   23 Մարտ 2019    285

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում այս շաբաթ ևս «դեղին բաճկոնների» ցույցեր են:

Hayatsk.info-ն հայտնում է, որ ցույցերի շրջանակում տեղի իրավապահ մարմիններն արդեն ձերբակալել են ակցիայի 51 մասնակցի:

Փարիզում և Ֆրանսիայի մյուս քաղաքներում «դեղին բաճկոնների» ակցիան անցկացվում է արդեն 19-րդ շաբաթ օրն անընդմեջ: Դրանք սկսվել են 2018 թվականի նոյեմբերից՝ ինչ հայտարարվեց վառելիքի հարկի և բենզինի գների ավելացման մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Փարիզ  


Վերնագիրի այլ պիտակները