Զինված խումբը Մալիի գյուղում արյունահեղություն է արել․ առնվազն 50 մարդ մահացել է

09:00   24 Մարտ 2019    288

Մալիի կենտրոնական շրջանում գյուղի վրա զինված խմբի դաժան հարձակման հետեւանքով առնվազն 50 մարդ է սպանվել՝ հայտնում է BBC News-ը։

Չճշտված տվյալներով, զոհերի թիվն անհամեմատ շատ է։ Զինյալները, դոգոնական որսորդների ավանդական հագուստներով, շրջապատել են գյուղը։ Հարձակումն ուղղված է եղել ֆուլանիների էթնիկ համայնքի դեմ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Արյունահեղության զոհերին սպանել են հրացաններով եւ մաչետեներով՝ AFP-ին հայտնել են տեղական իշխանությունների ներկայացուցիչները։ Ներկայում Մալիում են գտնվում ՄԱԿ-ի ներկայացուցիչները, որոնք ուսումնասիրում են էթնիկ եւ ջիհադական բռնության մակարդակը պետությունում։

Դոգոնների եւ ֆուլանիների համայնքների միջեւ բախումները տեղի են ունենում տարածքների եւ ջրերի համար։ Դոգոններն իրենք Ֆուլանիներին մեղադրում են ջիհադականների հետ կապի մեջ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Մալի   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները