Մայրը ծաղրել է երեխաներին YouTube-շոուի համար

09:23   24 Մարտ 2019    139

ԱՄՆ-ում իր որդեգրած երեխաներին ծաղրելու կասկածանքով կալանավորել են ընտանեկան «Ֆանտաստիկ արկածներ» YouTube-ալիքի հեղինակ, 48-ամյա Միշել Հոքնիին՝ հայտնում է Gizmodo-ն։

Նշվում է, որ կինը յոթ որդեգրյալ երեխա եւ ալիքում 800 հետեւորդ ունի։ Հոքնին երեխաներին ստիպել է տարբեր բեմադրություններ ներկայացնել, նկարահանել է նրանց եւ տեղադրել համացանցում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Եթե նրանք հրաժարվել են նկարահանվել, նա ծեծել է երեխաներին, բարկացել եւ ստիպել նրանց սառցե վաննաներ ընդունել՝ մանրամասնում է լրատվամիջոցը։

Հայտնի է, որ մոր դեմ հայց է ներկայացրել նրա կենսաբանական դուստրը, որն այլեւս չի կարողացել նայել այդ ծաղրանքներին։ Հոքնիին կասկածում են մանկապղծության եւ երեխաների հանդեպ դաժան վերաբերմունքի մեջ։

Hayatsk.info

Հեշթեգներ: YouTube  


Վերնագիրի այլ պիտակները